Ողջույն ես Ալենն եմ: Արդեն մեկ տարի է սովորում եմ Մխիթար Սեբաստացի քոլեջում: Այս մեկ տարվա ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ նախագծերի, ձեռք եմ բերել որոշակի գիտելիքներ բոլոր առարկաներից: Վերնատանը մասնակցել եմ քաղաքական քննարկումների և հայտնել եմ իմ տեսակետը տարբեր հարցերի շուրջ: 

   Քանի որ մեր քոլեջում մեծ տեղ են զբաղեցնում ճամփորդությունները ես նույնպես մասնակցել եմ  զանազան ճամփորդությունների: Քոլեջի մի խումբ ուսանողների հետ ճամփորդել եմ դեպի Ապարան: Ընկեր Թամարի հետ  միասին առաջին կուրսեցիներով այցելել ենք Ոսկեվազ գինու գործարան, այնտեղ տեսանք թե ինչպես է գինին պատրաստվում, իսկ վերջում համտեսեցինք և ես շատ հավանեցի այն: Մայիս ամսին ընկեր Տիգրանի հետ հաղթահարեցինք սովորողներով բարձրունք հաղթահարեցինք և տեսանք  XIII-րդ դարում կառուցված Թեժառույքի վանքը, այն իր հնության մեջ ավելի գեղեցիկ և խորհրդավոր էր: Վանքի ներսում ընկեր Մարինեի հետ երգեցինք մեր եկեղեցական երգերից: Որից հետո իջանք և ուղևորվեցինք Մեղրաձորի ջրվեժ: Անչափ հետաքրքիր անցավ այդ օրը: 

   Հունիսի 4-ին մասնակցեցի այս տարվա մեր քոլեջի  վերջին զանգին և շրջանավարտներիցմեկի հետ պարեցի ավարտական վալս:

   Քոլեջ գալով ձեռք բերեցի մտերիմ ընկերներ: Ինչպես արդեն հասկացաք շատ բազմածավալ աշխատանքներ եմ կատարել և հաջորդ տարի ավելի մեծ եռանդով կսովորեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով