Համո Սահյան «Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս այտերս այրվում են,Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,Չգիտեմ ինչու է այդպես:Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,Չգիտեմ ինչու է այդպես:Հայաստան ասելիս աչքերս լցվում են,Հայաստան ասելիս թևերս բացվում են,Չգիտեմ ինչու է այդպես:Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…Կմնամ, կլինեմ այսպես:

Մաթեմատիկան մասնագիտությունների մեջ

Ճարտարապետության մեջ եթե անտեսենք մաթեմատիկայի դերը շենքերի նախագծման գործում, չեք կարող հասնել հաջողության: Երկրաչափության միջոցով է որոշվում շենքի տարածական ձևավորումը: Մաթեմատիկան բացարձակապես կարևոր է ծրագրավորողի համար: Սա այն հիմքն է, որի վրա կառուցվում է ալգորիթմների շղթան, ցանկացած ծրագրի հիմքը: