Կոլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր Պիեռ Բուրդիեն (ծնվել է 1930 թ.) հումանիտար գիտություններում ամենաշատը հղված ֆրան- սիացի մտավորական դասախոսներից է: Բարձրագույն դպրո- ցում65 կրթություն ստացած փիլիսոփա եւ ազգաբան մտավորա- կանն իր առաջին աշխատանքները նվիրում է Ալժիրին, այնու- հետեւ՝ Բեարնի գյուղացիներին. 68 թ. մայիսյան դեպքերից առաջ66 ֆրանսիացի ուսանողների հետ միասին կազմակերպում հարցումներ, աստիճանաբար մշակում «դաշտի» կոնցեպցիան (տնտեսագիտական, քաղաքական, գրական, գիտական), որն ուսումնասիրում է ֆրանսիական եպիսկոպոսության, 19-րդ դարի վիպագիրների, լիբերալ տնտեսագետների, ֆեմինիստների, «պետական արքունիքի», ինչպես նաեւ մանր բուրժուազիայի ներկայացուցիչների երաժշտական ճաշակների, էլիտայի սպոր- տային նախընտրությունների, համալսարանական միջավայրե- րի, կին ու տղամարդ նույնասեռականների, երկարաժամկետ գործազուրկների շրջանակներում: Բազմաթիվ լեզուներով թարգ- մանված շուրջ երեսուն աշխատությունների, հարյուրից ավելի հոդվածների հեղինակ, երկու գիտական հանդեսների («Actes de la recherche en sciences sociales» եւ «Liber» հրատարակություն) տնօրեն Պիեռ Բուրդիեն, վերջին տարիներին, բարդ տեսական աշխատանքների կողքին («Raisons pratiques»67, 1994, «Méditations pascaliennes»68, 1997) հանդես է գալիս բազմաթիվ խռովարար բնույթի բանավեճերով ու դրդում քաղաքական գոր- ծողությունների, որոնք իր կատարած դաշտային աշխատանք- ների գործնական հետեւանքներն էին: Այդպես՝ «Sur la télévision»69 (1996) աշխատությամբ Բուրդիեն խռովության ալիք բարձրացրեց լրագրողական աշխարհում, որի «ազդեցությունը» ժամանակակից մտածող աշխարհի վրա վատաբանվեց ու քննադատվեց: Այս ամիս «Le Monde diplomatique»70 ամսաթեր- թում Պիեռ Բուրդիեն հրատարակեց «Նեոլիբերալիզմի էությու- նը» հոդվածը, որն իրենից ներկայացնում է տնտեսական տեսու- թյան կազմաքանդում (դեկոնստրուկցիա)՝ ներկայումս չունենա- լով որեւէ այլ մրցակից: Այս օրերին, վերջապես, հայտնվեց «Contre-feux»71 անվամբ քաղաքական տեքստերի ժողովածուն, որի ենթավերնագիրը«Կոչ ծառայելու նեոլիբերալ ներխուժ- ման դիմադրությանը», արդեն իսկ արտահայտում է գործի էու- թյունը: Աշխատությունն աղմկալի հաջողություն ունեցավ, քանի որ այն հակապատկերն էր դասական, խրթին ու իր հետեւում թո- ղած գործերի, ինչպիսիք էին օրինակ«Տարբերակում» («La Distinction», 1979), «Պետական արքունիքը» («La Noblesse d'état», 1989) կամ «Արվեստի կանոնները» («Les Règles de l'art», 1992): Հետ չկանգնելով ձեռք բերված սոցիոլոգիական գիտելիք- ներից Բուրդիեն հարձակվում է Բունդեսբանկի (Bundesbank) նախագահ Հանս Տիտմեյերի, Ֆրանսիայում տարվող «պետա- կան ռասիզմի» քաղաքականության, գրող Ֆիլիպ Սոլերսի, ազատական տնտեսագետների, եվրոպացի կառավարիչների վրա, որոնք նեոլիբերալիզմը ներկայացնում են որպես պատմական անխուսափելիություն: «Նեոլիբերալ չարիքը» այժմեական է: Ընթերցողին հասանելի այս գրքում սոցիոլոգն առաջարկում է պայքարել դրա դեմ՝ նպատակ ունենալով «իրազեկել ակտի- վիստներին հետազոտության ամենաառաջադեմ ձեռքբերումնե- րի մասին»: Որտեղի՞ց են գալիս իր նեոլիբերալիզմն ու «պահ- պանողական հեղափոխությունը», որոնք նա իր հետ տանում է: Ինչպե՞ս «ճկունություն» կամ «ապակարգավորում» (dérégulation) տերմինները, որոնք իրենց մեջ թաքցնում են սո- ցիալական դրամաներ, կարող էին դրականորեն նշանակցված լինել: Սոցիոլոգը ջանում է պատասխանել այս կարեւոր հարցե- րին, բայց եւ արձանագրում հուսալու հիմքերը, ինչպես ի դեմս «սոցիալական հրաշքի», որը 1995 թ. դեկտեմբերին ու 1998 թ. հունվարին Ֆրանսիայում արձանագրեց գործադուլներ, ասո- ցիացիաներում ընդգրկված գործազուրկների կողմից հանրային վայրերի ինքնաբուխ գրավումներ: Ընչազուրկների կողմից բխած «դիմադրության» դրսեւորումները նախաբանն էին քաղա- քացիների ընդհանրացված լիգայի համար, որը միավորում էր գործազուրկներին, սոցիալական աշխատողներին, հանրային ծառայության ներկայացուցիչներին, մտավորականներին, ար- տիստներին ընդդեմ «մաքուր» տնտեսությունից եկող սոցիալա- կան այդ սպառնալիքի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով